Գյումրիի 102-րդ ռազմակայանի աշխատակիցները ստացել են չվճարված աշխատավարձի մի մասը![]() 6 մայիսի 2017 - 17:07 AMT PanARMENIAN.Net - Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի բնակսպասարկման բաժնի աշխատակիցները ստացել են իրենց չվճարված աշխատավարձերի մի մասը: Այս մասին տեղեկացրել է ռազմակայանի բնակարանային սպասարկման բաժնի աշխատակիցը, գրում էSputnik Արմենիան: Ռազմակայանի հրամանատարությունը մայիսի 5-ից սկսել է փոխանցել երկու ամսվա աշխատավարձը, իսկ 3-րդ ամսվա աշխատավարձը խոստացել է փոխանցել մինչև մայիսի 15-ը, հայտնել է ռուսական 102-րդ ռազմակայանի աշխատակիցներից մեկը, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանի աշխատակիցները մի քանի օր առաջ գործադուլ էին հայտարարել, քանի որ ռազմակայանը չէր վճարել նրանց փետրվար, մարտ և ապրիլ ամիսների աշխատավարձը: Նմանատիպ խնդիր ուներ ռազմակայանի բնակսպասարկման բաժնի մոտ 200 աշխատակից: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |