Ֆրանսիայի նոր նախագահն Էմանուել Մակրոնն է![]() 8 մայիսի 2017 - 10:14 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 7-ին Ֆրանսիայի նախագահական ընտրությունների 2-րդ փուլում ավելի քան 66%-ով հաղթել է Էմանուել Մակրոնը: Նորընտիր նախագահը հայտարարել է, որ իր ընտրությամբ Ֆրանսիայի պատմության «հույսի և վստահության նոր էջ» է բացվում: «Այս երեկոյից մեր երկար պատմության մեջ բացվում է նոր էջ: Ես ուզում եմ, որ այս շրջանում մենք գտնենք հույս և վստահություն»,- ասել է Մակրոնը, հաղորդում է Ռիա նովոստին: Նախագահի մյուս թեկնածու, «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լե Պենը շնորհավորել է ընտրություններում իր մրցակցին հաղթանակի առթիվ: «Ֆրանսիացիներն ընտրել են Ֆրանսիայի նոր նախագահ՝ քվեարկելով շարունակության (նախորդ ընթացքի) օգտին: Ես զանգահարել եմ պարոն Մակրոնին, որպեսզի շնորհավորեմ նրան ընտրվելու առիթով»,- ասել է նա: 35,4 միլիոն քվեաթերթիկի (99,99 տոկոս) հաշվարկի արդյունքում Մակրոնին կողմ է քվեարկել 20,7 միլիոն ընտրող (ընտրողների 66,06 տոկոսը), Մարին Լե Պենին՝ 10,6 միլիոն ընտրող (ընտրողների 33,94 տոկոսը): Սպասվում է, որ Սահմանադրական խորհուրդը կհաստատի ընտրությունների վերջնական արդյունքներն այս շաբաթվա կեսեին: Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնին: «Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի կարևոր և շարունակական ջանքերը Մինսկի խմբի համանախագահող մյուս երկրների՝ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի հետ միասին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը և մեր տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանը։ Մեծապես կարևորում եմ Ֆրանսիայի աջակցությունը եվրոպական ընտանիքին Հայաստանի մերձեցմանը, ինչպես նաև միջազգային ասպարեզում, այդ թվում՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում, մեր երկրների միջև հաստատված սերտ համագործակցությանը»,- նշել է Սարգսյանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |