«Երկիր ծիրանին» փորձել է ուղիղ եթեր դուրս գալ Անիից. Եթերը խոչընդոտվել է![]() 8 մայիսի 2017 - 14:53 AMT PanARMENIAN.Net - «Երկիր ծիրանի» կուսակցությունը մայիսի 6-ին «Ազատագրում ենք Երևանը հանրապետականից, սկսում ենք Երևանից» արշավի ընթացքում այցելել է հայոց Անի և Կարս: Ինչպես նշվում է կուսակցության հայտարարության մեջ, այցելության միջոցով «Երկիր ծիրանի» կուսակցության Երևանի ավագանու թեկնածուները ցանկանում են ուղերձ հղել ամբողջ հայ ժողովրդին և երևանցիներին` ի ցույց դնելով, որ Հայոց շքեղ մայրաքաղաք Անին անկում ապրելուց հետո դարձավ Հայոց պետականության երկարաժամկետ անկման պատճառ: Անիի կործանման հիմքում ընկած էին` արատավոր բարքերը, դավաճանությունը, ագահությունը, նյութապաշտությունը և եսապաշտությունը: «Այսօր մեր պետականությունում, ինչպես շուրջ տասը հարյուրամյակ առաջ Անիում, տիրում են արատավոր բարքեր, դավաճանություն, ագահություն, նյութապաշտություն և եսապաշտություն, ինչը տանում է կործանման ներկայիս հայոց պետականությունը: Պատրաստվող տեսաուղերձը ներառելու է համեմատություն` անցյալի և ներկայի դավաճանության միջև: Հավելենք, որ Անիում գտնվելու ընթացքում խոչընդոտվեց «Երկիր ծիրանի» կուսակցության ներկայացուցիչների ինտերնետային ուղիղ եթերը, սակայն հաջողվեց լուսանկարներ և տեսաձայնագրություն իրականացնել Հայոց մայրաքաղաքից, որոնք շուտով կներկայացվեն հանրությանը»,-ասվում է «Երկիր ծիրանի» կուսակցության հաղորդագրության մեջ: Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է ընդամենը երեք քաղաքական ուժ՝ ԵԼՔ դաշինք, «Երկիր ծիրանի» կուսակցություն, Հայաստանի հանրապետական կուսակցություն: «Ծառուկյան» դաշինքը, ՀՅԴ-ն, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը հրաժարվել էին ընտրություններին մասնակցությունից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |