Իսրայելի իշխանությունները մտադիր են զրկել արաբերեն լեզուն երկրորդ պաշտոնական լեզվի կարգավիճակից: Նախարարների հանձնաժողովը հաստատել է օրինագիծը, որով նախատեսվում է առաջիկայում «հատուկ կարգավիճակ» սահմանել արաբերենի համար, հայտնում է Deutsche Welle-ն Times of Israel-ի վրա հղումով:
Օրինագիծը դեռ պետք է երկու ընթերցմամբ հաստատվի խորհրդարանում:
2014-ին նմանատիպ նախաձեռնությունը ձախողվեց: Քննադատները նշում են, որ դա կլինի արաբների և այլ փոքրամասնությունների խտրականության դրսևորում: Իսրայելի 8,7-միլիոնանոց բնակչության 20 տոկոսն արաբներ են: