ԱՄՆ-նզենք կմատակարարի քրդերին, քանի որ քրդերը միակ ուժն են, որն առաջիկայում հաջողությամբ կպաշարի Ռաքքան: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սփայսերը:
«Քրդական ջոկատները միակ ուժն են, որը կարող է առաջիկայում հաջողությամբ պաշարել Ռաքքան»,-հայտարարել է նա մամուլի համար ճեպազրույցում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Սիրիայում գործող քրդական ջոկատներին սպառազինելու ծրագիրը: Այդ մասին հայտնել է Պենտագոնը: ԱՄՆ ՊՆ-ն լիազորություններ է ստացել զինելու Սիրիայի ժողովրդավարական ուժերի քրդական ջոկատներին ամեն անհրաժեշտ սպառազինությամբ՝ երաշխավորելու համար ԻՊ հանդեպ հաղթանակը Ռաքքայում:
Ընդ որում Սփայսերը խոստովանել է, որ Վաշինգտոնում գիտեն թուրքական կողմի մտավախությունների մասին քրդերի սպառազինման հարցում: Սփայսերը հավաստիացրել է Թուրքիային, որ ԱՄՆ-ն հավատարիմ է «ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին պաշտպանելու գործին»: Սպիտակ տան ներկայացուցիչը չի ճշտել, թե արդյոք Թրամփը քրդերին զենք առաքելու հարցը քննարկել է Անկարայի հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Զենքի մատակարարումները քրդերինդժգոհություն են առաջացնում Թուրքիայում, որտեղ կարծում են, որ քրդական կազմավորումները կապված են Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ: Վաշինգտոնն ու Անկարան ահաբեկչական կազմավորում են համարում ՔԱԿ-ը:
Թուրքիան դեռ Օբամայի նախագահության օրոք էր դժգոհ ԱՄՆ քաղաքականությունից՝ տարածաշրջանում որպես ՄԱՆ «վստահված ուժեր» քրդերին օգտագործելու մասով: Թուրքիայի իշխանությունները հուսով էին, որ նոր նախագահ Թրամփի վարչակազմի օրոք իրավիճակը կփոխվի և ԱՄՆ-ն կամ սեփական զորքերը Սիրիա կուղարկի, կամ ուշադրությունը կսևեռի Անկարային սատարող արաբական միավորների վրա: