Նախարար. 2017-ին ներդրումային ծրագրերի իրականացման պարագայում կստեղծվի 10.000 աշխատատեղ![]() 11 մայիսի 2017 - 12:44 AMT PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախարարն ակնկալում է, որ 2017-ին ներդրումային ծրագրերի իրականացման պարագայում կստեղծվի 10.000 աշխատատեղ: Այս մասին Սուրեն Կարայանն ասել է մայիսի 11-ին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում: «Արդեն աշխատատեղեր ստեղծվում են»,- ասել է նա: Նախարարը նշել է՝ Հայաստանում ներդրումներ կատարելու ուղղությամբ բավականաչափ ծրագրեր են իրականացվում և որ «առաջին ներդրումները, հավանաբար, կլինեն վերականգնվող էներգետիկայի ոլորտում», գրում է Panorama.am-ը: «Մոտ ժամանակներս արդեն վիճակագրություն էլ կհրապարակվի, թե ինչքան օտարերկրյա ներդրումներ են եղել»,-ասել է նա՝ հավելելով, որ ներդրումային ակտիվությանը նպաստել են կատարված փոփոխությունները: Ներկայացվել է ավելի քան 62 ներդրումային ծրագիր՝ մոտ 460 մլն դոլար ընդհանուր արժեքով, որից 80 մլն դոլարի ներդրումներ արդեն կատարվել են: Կարայանը նշել է, որ գրեթե բոլոր ոլորտներում էլ ակտիվություն է նկատվում, դրանց ազդեցությունը բնակչությունը կզգա այն ժամանակ, երբ աշխատատեղեր ստեղծվեն: Ավելի վաղ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը հայտարարել է, որ տարեսկզբից մինչև ապրիլ ՀՀ-ում իրականացվել է 63.5 մլն դոլարի ներդրում և ստեղվծել 1800 նոր աշխատատեղ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |