2 հոկտեմբերի 2002 - 22:36 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԳՆ-Ն ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ՈՉ ՄԻ ԴԻՄՈՒՄ ՉԻ ՍՏԱՑԵԼ «ԼՈՒԿՕՅԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԱՌԵՎԱՆԳՈՂՆԵՐԻ ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀՀ իրավապահ մարմինները ոչ մի պաշտոնական դիմում չեն ստացել Ռուսաստանի ՆԳՆ-ից Հայաստանի տարածքում «Lուկօյլ» նավթային ընկերության փոխնախագահ Սերգեյ Կուկուրայի առեւանգման մեջ կասկածվող անձանց հետախուզման վերաբերյալ: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն են հաղորդել Հայաստանի ՆԳՆ մամլո ծառայությունում` դրանով իսկ հերքելով ռուսական ԶԼՄ-ների հաղորդումները, թե կասկածյալները` Ալեքսանդր Վետլուգաեւը, Սերգեյ Մելչակովսկին եւ Գագիկ Բգդոյանը կարող են թաքնված լինել Ուկրաինայի կամ Հայաստանի տարածքում, եւ, որ Ռուսաստանի իրավապահ մարմինները դիմել են այդ երկրների իրենց գործընկերներին` նրանց հետախուզումն ակտիվացնելու խնդրանքով: Հայաստանի ՆԳՆ-ում նաեւ նշել են, որ հանրապետությունում Գագիկ Բգդոյանը հետախուզության մեջ գտնվողների թվին չի դասվում: