ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն նոր կոալիցիոն հուշագիր են ստորագրել

ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն նոր կոալիցիոն հուշագիր են ստորագրել

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետական կուսակցության և Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության միջև ստորագրվել է քաղաքական կոալիցիա կազմավորելու մասին հուշագիր, որը կգործի մինչև 6-րդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ավարտը:

Քաղաքական վերոնշյալ երկու ուժը կոալիցիոն հուշագրով քաղաքական պատասխանատվություն է ստանձնել կառավարության գործունեության համար: Ստորագրված փաստաթղթում ամրագրված են քաղաքական կոալիցիայի շրջանակներում գործակցության ռազմավարական նպատակները, կոալիցիայի առաջնահերթությունները, գործունեության և կազմակերպման կարգը:

Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից փաստաթուղթը ստորագրել է ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը, Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության կողմից՝ ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը:

2016-ին ՀՅԴ-ն Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ ստորագրել էր համագործակցության համաձայնագիր, որի արդյունքում Հայ հեղափոխական դաշնակցությունը ստացել էր 3 նախարարական, 2 մարզպետական պաշտոն։

 Ուշագրավ
---