«Ակոսի» մոտ սև պսակ դրած ազգայնամոլները նվազագույն պատիժ են ստացել![]() 11 մայիսի 2017 - 18:34 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը Ստամբուլի հայկական «Ակոս» թերթի խմբագրատան առջև սև պսակ դրած և սպառնալիքներ հնչեցրած անձնաց թուրքական դատարանը մեղավոր է ճանաչել: «Ակոս»-ում տեղ գտած տեղեկության համաձայն՝ Թուրքիայի ազգայնական կուսակցության Ստամբուլի նահանգային կառույցի ղեկավար Բիլալ Գյոքչեյուրթը և Turan Ocakları ազգայնական խմբավորման ղեկավար Էրջան Ուչարը կրոնական և ազգային խտրականության վրա հիմնված հրապարակային վիրավորանքների և սպառնալիքների համար դատապարտվել են 6 ամսվա ազատազրկման: Սակայն, հաշվի առնելով, որ մեղադրյալները նախկինում դատապարտված չեն եղել, դատարանը նվազեցրել է պատժաչափը՝ հասցնելով այն 5 ամսվա ազատազրկման, գրում է Ermenihaber.am-ը: Բացի այդ, դատարանը պայմանականորեն հետաձգել է վճռի իրագործումը՝ սահմանելով 5 տարվա փորձաշրջան: Եթե նշված ժամանակահատվածում մեղադրյալները որևէ նոր հանցանք չգործեն, դատական գործը կկարճվի, իսկ նոր հանցանք գործելու դեպքում դատարանի վճիռը ուժի մեջ կմտնի: Ավելի վաղ՝ 2016թ. նոյեմբերի 18-ին, գործը քննող Ստամբուլի առաջին ատյանի քրեական դատարանը 2015թ. ապրիլի 24-ին մեղադրյալներ Բիլալ Գյոքչեյուրթը և Էրջան Ուչարը սև պսակ էին դրել «Ակոս»-ի խմբագրատան դիմաց, ինչպես նաև հանդես էին եկել թերթին ուղղված սպառնալիքներ պարունակող հայտարարությամբ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |