ՀՀ մարզիկները ԵՏՄ-ում լեգեոներ չեն համարվի

ՀՀ մարզիկները ԵՏՄ-ում լեգեոներ չեն համարվի

PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵՏՄ) մայիսի 11-ի նիստում որոշում է ընդունվել, որի համաձայն ընկերակցության անդամ երկրների մարզիկները չեն կարող համարվել լեգեոներներ:

ԵվրԱզԷՍ-ի անդամներ են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:

Նիստում որոշում է կայացվել, որ ընկերակցության անդամ երկրներում մարզիկների նկատմամբ գործող սահմանափակումները պետք է վերացվեն:

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան դեռևս 2016 թվականի հունիսին դիմել էր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն` նշելով, որ հայ բասկետբոլիստները լուրջ խոչընդոտների են հանդիպում Ռուսաստանի Դաշնությունում, որտեղ գործում է լեգեոներների սահմանափակումներ: Նախարարությունը ֆեդերացիայի դիմումի հիման վրա դիմել էր ԵվրԱզԷՍ-ին:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---