Իրաքյան Քրդստանի անկախության մասին հանրաքվեն կարող է անցկացվել աշնանը![]() 12 մայիսի 2017 - 15:52 AMT PanARMENIAN.Net - Իրաքյան Քրդստանի անկախության մասին հանրաքվեն կարող է անցկացվել 2017-ի հոկտեմբեր-նոյեմբերին: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ում Իրաքյան Քրդստանի Ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչ Հոշավի Բաբաքրը: «Հանրաքվեն կարող է աշնանն անցկացվել: Կոնկրետ ամսաթիվը դեռ որոշված չէ, սակայն դա կլինի աշնանը, մոտավորապես նոյեմբերին, գուցե՝ հոկտեմբերին»,-ասել է Բաբաքրը՝ պատասխանելով անկախության հանրաքվեի անցկացման ժամկետների մասին հարցին, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Իրաքյան Քրդստանն ինքնավար կազմավորում է Իրաքի կազմում, որի կարգավիճակն ամրագրված է երկրի սահմանադրության մեջ: Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին մարտին ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպմանը հայտնել էր, որ հանրաքվեն ԻՔ անկախության մասին կանցկացվի մոտ ապագայում: Ինքնավարության նախագահ Մասուդ Բարզանին ավելի վաղ հայտարարել էր, որ Իրաքյան Քրդստանը վաղ թե ուշ հանրաքվե կանցկացնի անկախության մասին նույնիսկ առանց Բաղդադի հավանության: «Հանրաքվեն մեր ազգային իրավունքն է: Չեմ կարծում, որ Բաղդադը կարգելափակի ժողովրդի այդ իրավունքը, իսկ եթե անի, մեզ միևնույն է դա չի կանգնեցնի»,-ասել էր նա: Իրաքյան Քրդստանն, անտեսելով Արևմուտքի հորդորները, վերջին շրջանում բազմիցս է խոսել անկախության հանրաքվե անցկացնելու մտադրության մասին: Նման հնարավորության մասին Բարզանին հայտարարել էր դեռևս 2014-ի հուլիսի 1-ին: Մեկ տարի անց նա հայտարարեց, որ հանրաքվեն կանցկացվի ԻՊ դեմ մարտական գործողությունների հաջող ավարտից հետո: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |