13 նոյեմբերի 2007 - 15:36 AMT
Հայաստանը պետք է պաշտպանի իր պատմական հիշողությունը, որպեսզի ապագա սերունդները խաղաղ միջավայրում ապրեին
Օսմանյան կայսրությունում 1915 թվականի իրադարձությունները ողբերգություն են հանդիսանում համաշխարհային պատմության մեջ: Այդ մասին երկուշաբթի լրագրողներին Երեւանում հայտարարել է Լիտվայի ազգային անվտանգության նախարար Յուզաս Օլեկասը Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան եւ թանգարան-ինստիտուտ այցելելուց հետո: «Այդ իրադարձությունները հիշեցնում են լիտվական ժողովրդի պատմությունը ավելի փոքր մասշտաբով 1940-1948 թվականների խորհրդային օկուպացիայի տարիներին, երբ մեր նախնիներին վտարում էին երկրից եւ սպանում»,- ասել է նա:
Օլեկասի խոսքերով, երկու երկրներն էլ` Հայաստանն ու Լիտվան, պետք է պաշտպանեն իրենց պատմական հիշողությունը, որպեսզի ապագա սերունդները խաղաղ իրավիճակում ապրեն, անկախ ազգային պատկանելությունից:
«Ես ուրախ եմ, որ Հայաստանն ու Լիտվան կարող են միջազգային հանրության լիարժեք անդամներ լինել, նայել դեպի ապագա»,- ընդգծել է լիտվացի նախարարը, հայտնում է «Նովոստի-Առմենիա»: