Հնգյակից տղան մահացել է

Հնգյակից տղան մահացել է

PanARMENIAN.Net - Մայիսի 3-ին Երևանում ծնված հնգյակից տղան մայիսի 14-ին մահացել է։

«Ծանր խնդիրներ ուներ, անցած գիշեր հնարավոր եղավ կայունացնել վիճակը, բայց այս անգամ՝ ոչ։ Սրտային անբավարարությունը դարձավ մահվան պատճառը», - PanARMENIAN.Net ին հայտնեց «Մուրացան» հիվանդանոցային համալիրի գլխավոր բժիշկ Բագրատ Բավեյանը:

Մայիսի 10-ից տղայի վիճակում որոշակի կայունացման միտումներ կային։

Աղջիկների վիճակը կայուն է մնում՝ դրական դինամիկայով։

Մայիսի 6-ին հնգյակից մահացել էր «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժվող նորածին աղջիկը:

Մայիսի 7-ին Երևանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրի վերակենդանացման բաժանմունքում մահացել է հնգյակից ևս մեկ նորածին՝ ամենափոքր քաշով աղջիկը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---