Հայաստանն ու Բուլղարիան գոհ չեն երկկողմանի ապրանքաշրջանառության մակարդակից13 նոյեմբերի 2007 - 18:43 AMT PanARMENIAN.Net - Բուլղարիայի վարչապետ Սերգեյ Ստանիշեւի այցելությունը Հայաստան արդյունավետ էր եւ կառուցողական: Այդ մասին բուլղարական կառավարության ղեկավարի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Երեւանում հայտարարել է Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով, բանակցությունների ընթացքում մի շարք համաձայնագրեր են ստորագրվել տնտեսության, կրթության եւ մշակույթի բնագավառներում: «Դա նման մակարդակի բուլղարացի ներկայացուցչի առաջին այցն է մեր երկիր եւ մենք դրան մեծ նշանակություն ենք տալիս»,- ընդգծել է Սարգսյանը: ՀՀ վարչապետը նաեւ նշել է, որ Հայաստանի եւ Բուլղարիայի ապրանքաշրջանառությունը ընդամենը $30 միլիոն է կազմում, ինչը չի բավարարում երկու երկրներին: «Հայաստանում կան ապրանքներ, որոնք հետաքրքրում են Բուլղարիային: Հաջորդ տարի կայանալու է հայ-բուլղարական բիզնես-ֆորումը, որի ժամանակ ճշտվելու են երկու երկրների տնտեսական համագործակցության հեռանկարները»,- ասել է Սերժ Սարգսյանը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |