ՌԴ ԱԳՆ-ն՝ ՊԲ տեխնիկայի հրթիռակոծման մասին![]() 16 մայիսի 2017 - 19:38 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 15-ին ադրբեջանական հրթիռով խոցված ռազմական օբյեկտի բնույթի, վնասվելու աստիճանի ու զոհերի առկայության վերաբերյալ տվյալներն իրարամերժ են: Այս մասին է հայտարարել ՌԴ ԱԳՆ-ն՝ միջադեպի վերաբերյալ PanARMENIAN.Net ին մեկնաբանությունում: «ՌԴ-ն որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդ դատապարտում է կրակի դադարեցման ռեժիմի բոլոր խախտումներն ու կոչ է անում կողմերին ձեռնարկել բոլոր միջոցները հակամարտության գոտում հետագա սրումից խուսափելու համար», - ասվում է մեկնաբանությունում: ՊԲ հաղորդագրության համաձայն, մայիսի 15-ին, շփման գծի արևելյան ուղղությամբ հակառակորդը կիրառել է «Սպայկ» տիպի կառավարվող հրթիռ, ինչի արդյունքում մասնակի վնասվել է մեկ ռազմական տեխնիկա: Պաշտպանության բանակը մարդկային կորուստ չի ունեցել: Ադրբեջանական կողմի հայտարարությամբ, երկրի զինուժը թիրախավորել էր «Օսա» զենիթահրթիռային համալիր: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |