ՊԲ-ն Ադրբեջանի դեմ կանխարգելիչ գործողությունների տեսանյութ է հրապարակել (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Ի պատասխան արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մայիսի 16-ի լույս 17-ի գիշերը հակառակորդի դրսևորած ակտիվության, ՊԲ մարտական հերթապահության մեջ գտնվող ստորաբաժանումները ձեռնարկել են կանխարգելիչ գործողություններ, ինչի արդյունքում, ըստ ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ եղած հավաստի տվյալների, ադրբեջանական կողմը կրել է կորուստներ: ՊԲ հրապարակած գործողությունների տեսանյութից երևում է, որ, մասնավորապես, ոչնչացվել է հակառակորդի կրակակետ, ՌԷպ և կապի կառավարման գհանգույց, «Օսա» ԶՀՀ տրանսպորտալիցքավորման մեքենա: Մայիսի 15-ին շփման գծի արևելյան ուղղությամբ հակառակորդը կիրառել է «Սպայկ» տիպի կառավարվող հրթիռ, ինչի արդյունքում մասնակի վնասվել է մեկ ռազմական տեխնիկա: Ադրբեջանական զինուժի սադրանքի արդյունքում պաշտպանության բանակը մարդկային կորուստ չի ունեցել: Գործողության տեսագրությունից մի հատված՝ ստորև: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |