6-րդ գումարման Խորհրդարանը սկսում է աշխատանքը. Առաջին նիստն է մեկնարկել![]() 18 մայիսի 2017 - 10:04 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 18-ին մեկնարկել է ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված 6-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը, որի ժամանակ նախորդ 131 պատգամավորն իր տեղը կզիջի նորընտիր 105 պատգամավորին: Այնուհետև Ազգային ժողովը կստանձնի իր լիազորությունները, միաժամանակ, նախորդ գումարման ԱԺ լիազորությունների ժամկետը կավարտվի հենց նորընտիր ԱԺ առաջին նստաշրջանի բացման պահին: Ըստ կանոնակարգի, առաջին նիստը կգումարվի պատգամավորների 2/3-րդ առկայության, այսինքն՝ քվորում ապահովելու պարագայում, և այն կվարի պատգամավորներից ամենատարիքովը: 6-րդ գումարման ԱԺ-ի ամենատարեց պատգամավորը ՀՀԿ-ից անցած քրդական համայնքի ներկայացուցիչ Կնյազ Հասանովն է: Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրը հրաժարական կտա նաև կառավարությունը: Նորընտիր ԱԺ-ն կունենա 105 պատգամավոր՝ 58-ը ՀՀԿ-ից, 31-ը՝ «Ծառուկյան» դաշինքից, 9-ը՝ «Ելք» դաշինքից, 7-ը՝ ՀՅԴ կուսակցությունից: Կարդացեք նաև՝ Բաբլոյանն՝ ԱԺ նախագահ, Շարմազանովն ու Արփինե Հովհանիսյանը՝ փոխնախագահներ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |