Forbes. Հայուհու Ani&Alex ոսկերչական բրենդը կարող է աշխարհում առաջատարներից դառնալ![]() 18 մայիսի 2017 - 12:56 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Forbes-ի հունիսյան համարի շապիկին ամերիկյան Ani&Alex ոսկերչական բրենդի հիմնադիր Քերոլին Ռաֆայելյանն է: Ամերիկահայ դիզայներ, բարերար և գործարար Քերոլին Ռաֆայելյանը ներառվել է ԱՄՆ ամենահարուստ կանանց Forbes-ի ցանկում, որոնք ինքնուրույն են վաստակել իրեց կարողությունը: Ռաֆայելյանը տարեկան 10 մլն դոլար է վաստակում՝ 33-դոլարանոց թևնոցներ վաճառելով: Հոդվածում ասվում է, որ ընկերության եկամտի 80%-ը էքսկլյուզիվ թևնոցներն են, որոնց դիզայնի վրա աշխատել է ինքը Ռաֆայելյանը: Forbes-ը նշում է, որ 50-ամյա հայուհուն է պատկանում ոսկերչական բրենդի բաժնետոմսերի 80 տոկոսը, որոնք գնահատվում են առնազվն 1,2 մլրդ դոլար: Ըստ կանխատեսումների, 2020-ին Ռաֆայելյանի հիմնած բրենդը կարող է լուրջ մրցակից դառնալ հայտնի Pandora ապրանքանիշի համար, որը ոսկերչական աքսեսուարների համաշխարհային շուկայի առաջատարն է: Ռաֆայելյանը նաև ընդգրկվել է «Աշխարհի ամենազորեղ 50 կանանց» ցանկում, ըստ ամերիկյան Working Together ամսագրի: Նրա կարողությունը 700 մլն դոլար է: Նա համարվում է աշխարհի ամենահարուստ հայուհին: 2004-ին Ռաֆայելյանը հիմնել է Alex&Ani ընկերությունն, անվանելով այն դստրերի պատվին և ստանձնելով Ռոդ Այլենդում գործող հոր ոսկերչական գործարանի զարգացումը: Նա կենդանակերպի նշաններով թևնոցների արտադրություն է սկսել, որը դարձել է նրա բրենդի հիմնական արտադրանքը: 2010-ին ընկերության եկամուտը կազմել է մոտ $4.5 մլն: 2015-ին վաճառքի ծավալները հասել են $500 միլիոնի, որի շնորհիվ 49-ամյա գործարարը հայտնվել է Forbes-ի ամենահաջողակ գործարար կանանց ցանկում: Ընթերցեք նաև.Հայուհի Քերոլին Ռաֆայելյանը` ինքնուրույն կայացած կանանց Forbes-ի ցուցակում ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |