«Էլեկտրոնը» 4 տարում քառապատկվել է զենքի արտադրությունը

«Էլեկտրոնը» 4 տարում քառապատկվել է զենքի արտադրությունը

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության մայիսի 18-ի նիստում կքննարկի «Էլեկտրոն» ԲԲԸ-ին տրված զենքի արտադրության լիցենզիայի ժամկետը երկարացնելու հարցը:

«Էլեկտրոն» բաց բաժնետիրական ընկերությունը 2012-ից առ այսօր կատարել է ռազմամթերքի արտադրության ավելի քան 4 մլրդ դրամի պետական պատվերով նախատեսված պայմանագրային աշխատանքներ:

«Էլեկտրոնը» 2012-ին 379.690.500 մլն դրամի ռազմամթերք է արտադրել, 2013-ին՝ 355.602.500 մլն դրամի, 2014-ին՝ 525.955.500 դրամի, 2015-ին՝ մոտ 1 մլրդ 305 մլն դրամի:

Նշվում է, որ նպատակահարմար է երկարաձգել ընկերությանը տրված ռազմամթերքի արտադրության լիցենզիայի գործողության ժամկետը ևս հինգ տարով:

«Էլեկտրոն» գործարանը զբաղվում է էլեկտրատեխնիկայի արտադրությամբ, պլաստիկե իրերի, տեխնոլոգիական հանդերձանքի արտադրությամբ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---