Սենատոր Մաքքեյնն առաջարկել է վտարել ԱՄՆ-ից Թուրքիայի դեսպանին![]() 18 մայիսի 2017 - 17:30 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնն առաջարկել է վտարել ԱՄՆ-ից Թուրքիայի դեսպանին Վաշինգտոնում դեսպանատան մոտ մայիսի 16-ին Էրդողանի դեմ բողոքող ցուցարարների և նրա կողմնակիցների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով: Այդ մասին հայտնել է MSNBC հեռուստաալիքը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակիցները Վաշինգտոնում հարձակվել են հայ, քուրդ ու եզդի խաղաղ ցուցարարների վրա, որոնք բողոքի ակցիա էին անցկացնում Էրդողանի այցի դեմ։The Armenian Weekly-ի հաղորդմամբ, բախման արդյունքում ցուցարարները ստացել են լուրջ վնասվածքներ ու հարձակումից հետո նրանց վրա արյան հետքեր են եղել։ Տուժածներից մեկի վիճակը ծանր է, մյուսինը՝ ծայրահեղ ծանր: «Ես կվռնդեի Թուրքիայի դեսպանին»,-ասել է Մաքքեյնը, որի հայտարարությունը հրապարակվել է Morning Joe ծրագրի Twitter-ի միկրոբլոգում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Մաքքեյնը ելույթյ է ունեցել Morning Joe ծրագրի եթերում: Ավելի վաղ ԱՄՆ Սենատի ներկայացուցիչները պահանջել էին Թուրքիայից ներողություն խնդրել ծեծկռտուքի համար: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի նախագահ Էդ Ռոյսը կոչ է արել պատասխանատվության կանչել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության ծառայության անդամներին, որոնք, նրա պնդմամբ, մասնակցել են Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքին: Պետդեպարտամենտի պաշտտոնական ներկայացուցիչ Հիզեր Նաուերթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն մտահոգված է Վաշինգտոնում Թուրքիայի նախագահի կողմնակիցների և հակառակորդների միջև տեղի ունեցած բախումներով: Նա հավելել է, որ ԱՄՆ-ն հարգում է խաղաղ բողոքի իրավունքը: Ընթերցեք նաև. Կոնգրեսական Ռոյսը կոչ է արել պատասխանատվության կանչել Էրդողանի թիկնապահներին ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |