// IP Marketing video - START// IP Marketing video - END

ԵԱՀԿ ՄԽ-ի առաջին հասցեական քննադատությունն Ադրբեջանի հասցեին. Շփման գծի ուղղությամբ հրթիռ է արձակվել

ԵԱՀԿ ՄԽ-ի առաջին հասցեական քննադատությունն Ադրբեջանի հասցեին. Շփման գծի ուղղությամբ հրթիռ է արձակվել

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը ՌԴ-ից, Ստեֆան Վիսկոնտին Ֆրանսիայից ու Ռիչարդ Հոգլանդն ԱՄՆ-ից հայտարարություն են տարածել վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի սրման վերաբերյալ՝ առաջին անգամ հասցեական քննադատություն հնչեցնելով հրադադարի ռեժիմը խախտող ու սադրանքների դիմող Ադրբեջանի հասցեին: Դրանում, մասնավորապես, ասվում է.

«Տարբեր վստահելի աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն, մայիսի 15-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի ուղղությամբ հրթիռ է արձակել՝ հարվածելով ռազմական տեխնիկային:

Մայիսի 16-ի երեկոյան և մայիսի 17-ին հայկական ԶՈւ-ն պատասխան կրակ է վարել տարբեր տրամաչափի ականանետերից: Երկու կողմի գործողություններն էլ կոպտորեն խախտում են հրադադարի պահպանման ռեժիմն ու անհանգստանլու տեղիք տալիս: Այս վերջին հարվածների թիրախների վերաբերյալ հակասական տեղեկություններ կան, ինչպես նաև զոհերի ու հասցված վնասի մասին:

Մինսկի խմբի համանախագահները ինչպես նաև ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչը կշարունակեն հավելյալ տեղեկատվություն հավաքել՝ իրավիճակի վերաբերյալ ավելի ամբողջական ու հստակ տեղեկատվություն ստանալու համար:

Համանախագահները դատապարտում են հրադադարի այդ վերջին խախտումներն ու կողմերին կոչ անում միջոցներ ձեռնարկել՝ հետագա սրացումներից խուսափելու համար»:

Մայիսի 15-ին շփման գծի արևելյան ուղղությամբ հակառակորդը կիրառել էր «Սպայկ» տիպի կառավարվող հրթիռ, ինչի արդյունքում մասնակի վնասվել էր մեկ ռազմական տեխնիկա: Ադրբեջանական զինուժի սադրանքի արդյունքում պաշտպանության բանակը մարդկային կորուստ չի ունեցել:

Մայիսի 17-ին հայկական կողմը հրապարակել էր ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների տեսանյութը, ինչի արդյունքում, ըստ ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ եղած հավաստի տվյալների, ադրբեջանական կողմը կրել է կորուստներ:

 Ուշագրավ
Չվերթները կիրականացվեն յուրաքանչյուր երեքշաբթի և հինգշաբթի օրերին
Տոմսի արժեքը 1.000 դրամ է: Այն հնարավոր է ձեռք բերել հունիս 12-ից
Բժիշկների թվում է Ֆրեզնո քաղաքից վիրաբույժ Ջոն Գարին, որի համար սա հնարավորություն է մոտ 30 տարի անց վերադառնալ Հայաստան
Մի շարք կուսակցություններ դատապարտել են 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը