// IP Marketing video - START// IP Marketing video - END

Օսկարակիր Շեքհար Կապուրը ֆիլմ կնկարահանի Հայոց ցեղասպանության մասին

Օսկարակիր Շեքհար Կապուրը ֆիլմ կնկարահանի Հայոց ցեղասպանության մասին

PanARMENIAN.Net - Հայտնի հնդիկ ռեժիսոր Շեքհար Կապուրը, որի «Էլիզաբեթ» ֆիլմն արժանացել է Օսկարի, ֆիլմ կնկարահանի Հայոց ցեղասպանության մասին Միշելին Ահարոնյան Մարկոմի «Երկնքից 3 խնձոր ընկավ» վեպի մոտիվներում: Վեպի հիմքում գրողի տատի հիշողություններն են, որը Ցեղասպանությունը վերապրած հայերից է, գրում է Deadline-ը:

Գիրքը հրատարակվել է 2001-ին և արժանացել է ԱՄՆ գրաքննադատների ամենաբարձր գնահատականներին, արժանացել է Կոլումբիայի համալսարանի Հայկական կենտրոնի «Անահիտ»մրցանակին:

Ֆիլմի սցենարը գրել է Խոսե Ռիվերան:

Ֆիլմի գործողությունը ծավալվում է 1915-1917թթ., իրադարձությունները զարգանում են պատանի փախստական աղջկա շուրջ, որին թուրք հարևանները ապաստան են տալիս ծնողների մահից հետո: Նրա մանկությունը խորտակված է, հիմա նա նայում է իր աշխարհի մնացորդներին մահմեդական շղարշի ետևից:

Կապուրների ընտանիքը ևս ժամանակին բախվել է արտագաղթի ծանր խնդրին, երբ ստիպված է եղել հեռանալ Դելիից, երբ Հնդկաստանը պառակտվեց:

Ֆիլմի պրոդյուսերն է Սոնա Թաթոյանը:

Արդեն թողարկվել է առաջին տեսահոլովակը որպես հիշեցում այն մասին, թե ինչ բարդ է փախստական լինել այս աշխարհում:

Սա առաջին հոլովակն է այն շարքից, որ նկարահանում է Disruptive Narrative ընկերությունը, որը պատմում է գլոբալ անարդարության մասին: Հոլովակը ցուցադրվելու է Կաննի 70-րդ կինոփառատոնում:

Ռեժիսորը 2013-ին եղել է Հայաստանում, մոտ մեկ շաբաթ անցկացրել երկրում՝ ընտրելով հարմար տեղանքներ նկարահանումների համար:

 Ուշագրավ
PanARMENIAN.Net ն առանձնացրել է Երևանյան թանգարաններում այն միջոցառումները, որոնք կարող են հետաքրքիր լինել
SOAD մենակատար Սերժ Թանկյանը կգրի ռուսական «Կոլովրատի մասին լեգենդը» ֆիլմի սաունդթրեքը
Առաջին անգամ ՀՀ միասնական հարթակում ելույթ են ունենալու հիփ-հոփ-ի, գրաֆիտիի, դիջեյինգի և էքստրեմալ սպորտաձևերի ներկայացուցիչները