// IP Marketing video - START// IP Marketing video - END

Շվեդիայի դատախազությունը փակել է Ասանժի դեմ հարուցված քրգործը

Շվեդիայի դատախազությունը փակել է Ասանժի դեմ հարուցված քրգործը

PanARMENIAN.Net - Շվեդիայի դատախազությունը փակել է WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի դեմ բռնաբարության մեղադրանքով հարուցված քրեական գործը:

«Դատախազ Մարիան Նյուն որոշել է կասեցնել Ջուլիան Ասանժի գործով նախնական քննությունը, որը կասկածվում էր բռնաբարության մեջ»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Մանրամասները դատախազը մտադիր է բացահայտել լրագրողների հետ հանդիպմանը, որը կայանալու է առաջիկայում:

Մինչդեռ Լոնդոնի ոստիկանությունը զգուշացրել է, որ մտադիր է ձերբակալել Ասանժին, հենց որ նա լքի Էկվադորի դեսպանությունը:

«Վեսթմինսթերի դատարանը Ասանժի կալանավորման թույլտվություն է տվել, երբ նա 2012-ի հունիսի 29-ին հրաժարվեց հանձնվել դատարանին: Լոնդոնի ոստիկանությունը պարտավոր է կատարել այդ թույլտվությամբ ստանձնած իր պարտականությունները, եթե գործով անցնող կասկածյալը հեռանա դեսպանատնից»,-ասվում է ոստիկանության հայտարարության մեջ:

2017-ի հունվարին Ասանժը հրաժարվեց ԱՄՆ արտահանձնումից:

WikiLeaks սկանդալային ռեսուրսը հրապարակել է ամերիկյան դիվանագետների հեռագրերի ամբողջ արխիվը, որն իր տնօրինության տակ էր: Ընդհանուր առմամբ հասանելի է դարձել 251 287 նախկինում գաղտնի փաստաթուղթ:

 Ուշագրավ
Շոկոլադի չափավոր չափաբաժինների կանոնավոր օգտագործումը նվազեցնում է նախասրտերի ֆիբրիլացիայի (շողացող առիթմիայի) առաջացման ռիսկը
Ընդհանուր առմամբ ռիսկի 18 գործոն են առանձնացնում, որոնք այս կամ այն չափով կարող են ազդել կրծքագեղձի քաղցկեղի զարգացման վրա և ալկոհոլը այդ գործոններից մեկն է միայն
Էքսպերիմենտի հիմնական նպատակներից մեկն է պարզել, թե կարող են արդյոք Լուսնի գաղութարարները տևական ժամանակ ինքնաբավ գոյություն պահպանել
Թուրքիան դեռ Օբամայի նախագահության օրոք էր դժգոհ ԱՄՆ քաղաքականությունից քրդերի մասով