The Beautified Project-ի երևանյան համերգի տոմսերն սպառվել են 17 ժամում

The Beautified Project-ի երևանյան համերգի տոմսերն սպառվել են 17 ժամում

PanARMENIAN.Net - The Beautified Project հայկական ճանաչված ռոք խումբը հունիսի 5-ին ակուստիկ համերգ է տալու ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում:

Համերգի մուտքն ազատ է լինելու, սակայն տեղերը սահմանափակ են, ուստի համերգին ներկա գտնվելու համար պետք էր նախապես գրանցվել: Սակայն խմբի ելույթն այնքան սպասված էր, որ տեղերը սպառվել էին 17 ժամվա ընթացքում: Այս մասին PanARMENIAN.Net - ի հետ զրույցում տեղեկացրեց խմբի ղեկավար և մեներգիչ Անդրե Սիմոնյանը՝ հայտնելով իր զարմանքն այդ փաստի կապակցությամբ:

Հարցին, թե արդյո՞ք այդ դեպքում հնարավոր է երկրորդ համերգ, որպեսզի իրենց հնարավորությունը բաց թողած խմբի երկրպագուները կարողանան ներկա գտնվել, Սիմոնյանը պատասխանեց, որ երկրորդ համերգ չի նախատեսվում:

«Երկրորդ համերգ չի լինելու, քանի որ ես կարճ ժամանակով եմ Հայաստանում և որոշ նախագծեր պետք է ավարտին հասցնեմ»,- նշեց հայտնի ռոք խմբի ֆրոնտմենը:

Համերգի ընթացքում կհնչեն կատարումներ խմբի բոլոր 4 ալբոմներից, ներառյալ սիրված հայերեն կատարումները: Համերգը կսկսվի ժամը 19:30-ին:

The Beautified Project-ը 2016թ. հոկտեմբերի 24-ին համերգ-շնորհանդեսի շրջանակներում երկրպագուների դատին հանձնեց իր 4-րդ ստուդիական ալբոմը՝ Pale Nightingale-ը, որի ստեղծման վրա խումբը աշխատել էր շուրջ 2 տարի՝ 2015թ.-ի սկզբից: Ալբոմում տեղ է գտել 8 կատարում, որից 7-ը՝ անգլերեն: Ձայնասկավառակում տեղ գտած 8-րդ կատարումը հայալեզու «Արագիլ» սինգլն է, որը խմբի կատարմամբ շատ է սիրվել, և տղաները որոշել են ներառել այն նոր ալբոմի մեջ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---