Գիտնականներ. Օրական 1 գավաթ գարեջուրը բարձրացնում է կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը![]() 23 մայիսի 2017 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Օրական կես գավաթ գինուկամ 1 գավաթ գարեջրի օգտագործումը բարձրացնում է կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանալու ռիսկը: Այդ մասին ասվում է Քաղցկեղի հետազոտման համաշխարհային հիմնադրամի (WCRF) մասնագետների զեկույցում: Ըստ տվյալների, դաշտանադադարից հետո կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիկսը ավելանում է 9 տոկոսով: Գիտնականները նշում են նաև, որ կանոնավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է նվազեցնել հիվանդության հավանականությունը, գրում է BBC-ին: Եթե կինը կանոնավոր կերպով վազում է կամ հեծանիվ է քշում, ապա քաղցկեղի զարգացման ռիսկը 10%-ով կպակասի: Գիտնականները շեշտում են նաև, որ քաղցկեղի զարգացման վրա բազում գործոններ են ազդում՝ ներառյալ հորմոնների մակարդակն ու գենետիկ ֆոնը: Մասնագետներն ընդհանուր առմամբ ռիսկի 18 գործոն են առանձնացնում, որոնք այս կամ այն չափով կարող են ազդել կրծքագեղձի քաղցկեղի զարգացման վրա և ալկոհոլն այդ գործոններից մեկն է միայն: Բրիտանացի գիտնականները զգուշացնում են նաև, որ ալկոհոլը կարղ է հանգեցնել քաղցկեղի մի քանի տեսակի զարգացմանը՝ բերանի խոռոչի, կոկորդի, լյարդի, ստամոքսի և կերակրափողի, ինչպես նաև կրծքագեղձի քաղցկեղի: Ըստ որոշ գիտնականների, ալկոհոլի նույնիսկ փոքր չափաբաժինները կարող են լուրջ հիվանդությունների զարգացմանը նպաստել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |