Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ կանցկացնեն![]() 23 մայիսի 2017 - 16:54 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ կանցկացնեն: Այդ հարցը քննարկվել է Վրաստանի ՊՆ ղեկավար Լևան Իզորիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հանդիպմանը Թբիլիսիում: Զորավարժությունները կանցկացվեն հունիսի 4-14-ը Վրաստանում: Զորավարժություններին կմասնակցեն հատուկ նշանակության ուժերը, գրում է «Վզգլյադը» ՊՆ պաշտպանական գերատեսչության վրա հղումով: Անդրադարձ է եղել երկկողմ գործակցության զարգացմանը, ինչպես նաև եռակողմ ձևաչափի զարգացմանը Թուրքիայի մասնակցությամբ: Քննարկվել է նաև երեք երկրների պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպման հարցը: «Եռակողմ ձևաչափով գործակցության դինամիկան շատ դրական է զարգանում»,-հայտարարել է Վրաստանի ՊՆ ղեկավարը: Ադրբեջանի ՊՆ ղեկավարի այցը տեղի է ունցել մայիսի 22-ին, իսկ մայիսի 23-ին Թբիլիսի է այցելել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, նախատեսված է նաև Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |