ՀԱՊԿ-ը բանակցում է ՄԱԿ խաղաղապահ առաքելություններին մասնակցության մանդատ ստանալու շուրջ![]() 25 մայիսի 2017 - 13:42 AMT PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) բանակցում է ՄԱԿ խաղաղապահ առաքելություններին մասնակցության մանդատ ստանալու շուրջ: Կազմակերպությունն աշխատում է երրորդ երկրների տարածքում ՄԱԿ խաղաղապահ առաքելություններին մասնակցության մանդատի մշակման վրա: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը: Ըստ նրա, ՀԱՊԿ-ը խաղաղապահական մեծ ներուժ ունի՝ ավելի քան 3.500 մարդ, որը նախատեսված է խաղաղության պահպանման գործողությունների համար ոչ միայն ՀԱՊԿ անդամ երկրների, այլ նաև երրորդ երկրների տարածքում ՄԱԿ ԱԽ մանդատով, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Այժմ ՄԱԿ հետ համատեղ մենք գործնական հարցեր ենք մշակում, կապված ՄԱԿ խաղաղապահ առաքելություններին ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմերի մասնակցության իրավական ձևակերպման հետ»,-ասել է Խաչատուրովը: Յուրի Խաչատուրովը վերջերս է նշանակվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար: Նա իր պարտականությունները ստանձնել է 2017-ի մայիսի 2-ին: Յուրի Խաչատուրովը Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղան էր, նախկինում զբաղեցնում էր ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |