2016-ին Ադրբեջանում ՀՆԱ 3,1% անկում է գրանցվել![]() 25 մայիսի 2017 - 16:20 AMT PanARMENIAN.Net - 2016-ին ՀՆԱանկումն Ադրբեջանում կազմել է 3,1%: Այդ մասին ասվում է այդ երկրի Հաշվիչ պալատի պետբյուջեի կատարողականի վերաբերյալ նյութերում: Մինչդեռ Ադրբեջանի կառավարությունը 2016-ի համար կանխատեսել էր 2,8% անկում: Ըստ պալատի, ՀՆԱ նոմինալ ծավալը 2016-ին կազմել է 60 մլրդ 393,6 մլն մանաթ: Ըստ պալատի տվյալների, ոչ նավթային ՀՆԱ անկումը եղել է 4,5%, իսկ ոչ նավթային ՀՆԱ-ի տեսակարար կշիռը կազմել է 65,9%՝ 2015-ի 66,6%-ի դիմաց, հայտնում է Ինտերֆաքս Ադրբեջանը: Նավթային հատվածը 2016-ի տվյալներով զրոյական աճ է ունեցել, ինչը համընկնում է Պետական վիճակագրական ծառայության նախնական գնահատականների հետ: 2015-ին Ադրբեջանի ՀՆԱ-ն աճել էր 1,1%-ով: Մայիսի 12-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի Միջազգային բանկը, որը խոշորագույնն է երկրում, դադարեցրել է վճարումները վարկատուներին և բանակցություններ կվարի վարկատուների հետ վերակազմավորման մասին: Մայիսի 10-ին բանկը մոտ $100 մլն չի վճարել հիմնական պարտքի գծով և տոկոսներով: Ընթերցեք նաև. Բաքուն չի ուզում վճարել սնանկացած խոշորագույն պետբանկի վարկատուներին ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |