Վարչապետ. Շենքերի տանիքները պետք է միասնական ոճով լինեն

Վարչապետ. Շենքերի տանիքները պետք է միասնական ոճով լինեն

PanARMENIAN.Net - Հայաստանում շենքերի և շինությունների տանիքների և արտաքին այլ տարրերի միասնական ոճ սահմանելու վերաբերյալ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական է տվել:

«Քաղաքաշինության և ճարտարապետության ոլորտում զարգացումները, ինչպես նաև զբոսաշրջության զարգացման ժամանակակից մոդելները ենթադրում են միասնական ոճ և մոտեցում` հատկապես շենքերի տանիքների մասով (ձև, նյութ, գույն և այլն), սակայն նման միասնական պահանջներ այսօր նախատեսված չեն», - ասել է վարչապետը:

Այդ նպատակով կառավարության ղեկավարը ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին հանձնարարել է 2-ամսյա ժամկետում՝ բնակավայրերի ներդաշնակ ճարտարապետական տեսքն ապահովելու նպատակով, կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ՝ նոր կառուցվող բազմաբնակարան շենքերի, այլ շինությունների տանիքների ու արտաքին այլ տարրերի նկատմամբ միասնական պահանջներ սահմանելու վերաբերյալ:

ՀՀ-ում շենքերի տանիքները հաճախ ներկվում են ըստ սեփականատերերի հայեցողության:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---