Նախագահը մի շարք նշանակումներ է կատարել. Դավիթ Հարությունյանը` արդարադատության նախարար![]() 25 մայիսի 2017 - 23:35 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է մի շարք նախարարների նշանակումը հաստատող հրամանագրեր: Ֆինանսների նախարար է վերանշանակվել Վարդան Արամյանը, սփյուռքի նախարար` Հրանուշ Հակոբյանը, կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար` Վահան Մարտիրոսյանը, էներգետիկայի ու բնական պաշարների նախարար` Աշոտ Մանուկյանը, գյուղնախարար` Իգնատի Առաքելյանը, պաշտպանության նախարար` Վիգեն Սարգսյանը, տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար` Սուրեն Կարայանը: Արդարադատության նախարար է նշանակվել Դավիթ Հարությունյանն, ով զբաղեցրել էր այդ պաշտոնն 1998-2007 թվականներին, իսկ նախորդ կառավարությունում եղել էր աշխատակազմի ղեկավար-նախարար: Վաչե Գաբրիելյանը նշանակվել է միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար և փոխվարչապետ: Նախորդ կառավարությունը հրաժարական էր տվել ապրիլի 2-ի ընտրություններից հետո: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |