Ուղիղ չվերթները Երևանից. Դեպի ուր և ինչ հաճախականությամբ![]() 27 մայիսի 2017 - 12:48 AMT PanARMENIAN.Net - Ամառային արձակուրդներին ընդառաջ PanARMENIAN.Net ը հավաքել է հանգստի և ճանաչողական զբոսաշրջության համար նախատեսված մի քանի ուղղություն, ուր Երևանից հնարավոր է հասնել ուղիղ չվերթով: Ցանկում ներառված չեն դեպի ՌԴ ավանդական ուղղությունները: Երևան-Թել Ավիվ-Երևան «Արմենիա» ավիաընկերությունն իրավունք է ստացել թռիչքներ իրականացնել Երևան-Թել Ավիվ-Երևան երթուղով: Չվերթներն իրականացվում են շաբաթական երկու անգամ՝ հինգշաբթի և կիրակի օրերին: Թռիչքների մեկնարկը տրվել է 2017-ի մայիսի 17-ին: Թել Ավիվ-Երևան ուղղության արժեքը կազմում է €99, որից €49-ը տոմսի արժեքն է, €50-ը` հարկերը: Երեւան-Թել Ավիվ ուղղության դեպքում սակագինը նույնն է, իսկ հարկերը կազմում են €71: Ընդ որում, ցածր սակագնով տոմսերը հասանելի են չվերթից 60 օր առաջ և ենթակա չեն հետ վերադարձի, 30 օր առաջ գործում են արդեն այլ սակագներ, չվերթից մեկ շաբաթ առաջ՝ այլ: Մեկնարկային գինը երկու ուղղության համար կազմում է €220՝ ներառյալ 20 կգ ուղեբեռ և 7 կգ ձեռքի ուղեբեռ: Երևան-Բեյրութ-Երևան «Արմենիա» ավիաընկերությունն ապրիլի 10-ին Երևան-Բեյրութ կանոնավոր ուղիղ չվերթ է գործարկել: ՀՀ և Լիբանանի միջև մուտքի արտոնագրերի ռեժիմ չի գործում: Տոմսի արժեքը, ներառյալ մյուս ծախսերը, սկսում է 320 դոլարից։ Այս գումարի մեջ մտնում է 30 կգ ուղեբեռն ու 10 կգ ձեռքի ուղեբեռը։ Բրյուսել-Երևան-Բրյուսել Կանոնավոր չվերթն իրականացվում է շաբաթը երկու անգամ, հունիսից` երեք անգամ, իսկ հուլիսից` չորս։ 2016-ի դեկտեմբերի 10-ից «Բրասլզ Էըրլայնզ» (Brussels Airlines) և«ԱրմՎինգս» ավիաընկերություններն իրականացնում եմ Բրյուսել-Երևան-Բրյուսել ուղիղ չվերթը: Մեկ ուղղության արժեքը սկսվում է €159-ին, իսկ երկկողմանի չվերթի արժեքը՝ €304-ին համարժեք դրամից: Թռիչքները կատարվում են երկու շաբաթը մեկ անգամ: Թռիչքներն իրականացվում են շաբաթական 1 անգամ, իսկ հուլիսի 2-ից շաբաթական երկու ուղիղ թռիչք կիրականացվի: Նախատեսվում է թռիչքները ամռանը դարձնել շաբաթը երկու անգամ՝ չորեքշաբթի և կիրակի: Երևան-Բարսելոնա-Երևան «Արմենիա» ավիաընկերության օդանավերը հուլիսի 12-ից կանոնավոր չվերթով կիրականացնեն դեպի Բարսելոնա: Չվերթները կիրականացվեն յուրքանչյուր չորեքշաբթի: Թռիչքի տևողությունը՝ 5 ժամ: Երևան-Պրահա-Երևան Երևան-Պրահա-Երևան «Արմենիա» ավիաընկերությունը մայիսի 25-ին ստացել է թույլտվություն՝ իրականացնելու կանոնավոր ուղիղ չվերթներ՝ Երևան-Պրահա-Երևան ուղղությամբ: Չվերթները կիրականացվեն hունիսի 13-ից՝ շաբաթական երկու անգամ՝ երեքշաբթի և ուրբաթ օրերին: Չվերթի տևողությունը 3 ժամ 45 րոպե է: Տոմսերի գների մասին կհայտարարվի ավելի ուշ։ Փարիզ-Երևան-Փարիզ Ուղիղ չվերթն ավելի քան 10 տարի իրականացնում է Air France ավիափոխադրողը: 10 տարվա ընթացքում Փարիզ-Երևան չվերթից օգտվել է 500 հազարից ավելի ուղևոր: Թռիչքները շաբաթական 4 անգամ են իրականացվքում: Վարշավա-Երևան-Վարշավա LOT ավիաընկերությունն իրականացնում է Վարշավա-Երևան-Վարշավա թռիչքները: Իրականացվում է շաբաթական 5 չվերթ: Աթենք-Երևան- Աթենք 2017-ի ապրիլից Երևանից կանոնավոր ուղիղ թռիչքներ են իրականացվում դեպի Աթենք հունական Aegean Air ավիաընկերության կողմից, որը հանդիսանում է Star Alliance խմբի անդամ: Երևանից ուղևորները կկարողանան շաբաթական 2 անգամ ուղևորվել Աթենք: Թռիչքները կսպասարկվեն մինչև նոյեմբեր ամիսը: Վիեննա-Երևան-Վիեննա Թռիչքներն իրականացնում է Austrian Airlines-ը՝ ամեն օր: Շարմ էլ-Շեյխ- Երևան- Շարմ էլ-Շեյխ Հուրգադա-Երևան- Հուրգադա երթուղով թռիչքները կմեկնարկեն 2017 թվականի հունիսի 18-ից, Շարմ էլ-Շեյխ- Երևան- Շարմ էլ-Շեյխ երթուղով թռիչքները՝ 2017թ. սեպտեմբերի 24-ից: Հուրգադա-Երևան-Շարմ էլ-Շեյխ երթուղով թռիչքը կիրականացվի սեպտեմբերի 17-ին: Թռիչքները կիրականացվեն «Էյէմսի էյրլայնզ» ավիաընկերության կողմից: Ավիաընկերությունը հունիսի 22-ից հոկտեմբերի 28-ն ընկած ժամանակատվածում թռիչքներ է նախատեսում նաև Շարմ էլ-Շեյխ- Երևան- Շարմ էլ-Շեյխ երթուղով: Թռիչքները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ յուրաքանչյուր հինգշաբթի: Դուբայ-Երևան-Դուբայ Դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ պարբերական չվերթ են իրականացնում ՖԼԱՅ ԴՈՒԲԱՅ, ԷՅՐ ԱՐԱԲԻԱ ավիաընկերությունները: Իրականացվում է նաև Շարժա-Երևան-Շարժա ուղիղ չվերթը: Մինսկ-Երևան-Մինսկ Բելառուսական «Բելավիա» ավիաընկերությունը մայիսի 24-ին վերսկսել է ուղիղ թռիչքներ իրականացնել Մինսկ-Երևան-Մինսկ երթուղով: Ամառային նավիգացիոն շրջանում՝ մայիսից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, «Բելավիա»-ն չվերթներ կիրականացնի շաբաթական երկու անգամ՝ չորեքշաբթի և կիրակի օրերին: Մինսկից Երևան թռիչքների տոմսի արժեքը կսկսվի 114 եվրոյից, իսկ Երևանից Մինսկ տոմսերի արժեքը՝ 152 եվրոյից: Հետադարձով թռիչքների տոմսերի արժեքը կսկսվի 226 եվրոյից՝ ներառյալ հարկերը: Աստանա-Երևան-Աստանա Ղազախական Scat ավիաընկերությանն Աստանա-Երևան-Աստանա երթուղին շահագործելու թույլտվություն է տրամադրել: Ավիաընկերությունը կանոնավոր չվերթներ կիրականացնի մայիսի 31-ից: Թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ չորեքշաբթի և շաբաթ օրերին: Scat ավիաընկերությունը շաբաթական 3 անգամ՝ չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին, թռիչքներ է իրականացնում նաև Ակտաու-Երևան-Ակտաու երթուղով: Ուղիղ չվերթներ կան նաև Ակտաու-Երևան-Ակտաու ուղղությամբ: Ուղիղ չվերթներ են իրականացվում նաև Դոհա-Երևան-Դոհա, Սանկտ Պետերբուրգ-Երևան-Սանկտ Պետերբուրգ, Ս.Պետերբուրգ-Երևան-Ս.Պետերբուրգ, Թեհրան-Երևան-Թեհրան, Թբիլիսի-Երևան- Թբիլիսի և մի շարք այլ ուղղություններով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |