Երևանում ԼԳԲՏ թեմայով պաստառներ են տեղադրվել![]() 27 մայիսի 2017 - 16:20 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 25-ից Երևանի կենտրոնում՝ Կարապի լճի և Ֆրանսիայի հրապարակի մոտակայքում ԼԳԲՏ անձանց թեմաներով սոցիալական գովազդի պաստառներ են հայտնվել: Կարդացեք նաև՝ Քաղաքապետարան. ԼԳԲՏ անձանց թեմայով սոցիալական գովազդի պաստառներն ապօրինի են Պաստառներից մեկում երկու նույնասեռական տղամարդ կերպարանավորող տղամարդկանց գրկախառնության նկար է, որտեղ գրված է. «Դու ուզու՞մ ես, որ բոլորը երջանիկ լինեն, ուրեմն մաղթիր մեզ երջանկություն»: Մյուս պաստառում տարբեր մասնագիտություններ ունեցող մարդկանց կոլաժ է ու գրված է. «Դուք հանդիպում եք նրանց ամեն օր»: Եվ երրորդում պատկերված են երեք ձեռք, իսկ պաստառին գրված է. «Տրանս անձինք մեր հասարակության մասն են»: Պաստառները ստեղծվել են 2017-ի մայիսին հրապարակված սոցիալական տեսահոլովակների հիման վրա: Հետագայում այլ պաստառներ էլ կլինեն, հայտնում է Փինք Արմենիա հասարակական կազմակերպությունը: Սոցիալական տեսահոլովակները և պաստառները պատրաստել են Action Studio-ն և Deem Communication-ը` «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ի և Հենրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի համագործակցությամբ, Եվրամիության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «ԼԳԲՏԻ անձանց համերաշխության ցանց Հայաստանում և Վրաստանում» ծրագրի շրջանակներում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |