Մարզահամերգային համալիրում անցնում է «Ավրորա» մրցանակաբաշխությունը![]() 28 մայիսի 2017 - 22:08 AMT PanARMENIAN.Net - Երևանի մարզահամերգային համալիրում անցնում է «Ավրորա» նախաձեռնության մրցանակաբաշխությունը: Արարողությունը վարում է հայտնի գրող և The Washington Post-ի մեկնաբան Դևիդ Իգնատիուսը: 2017-ին մրցանակաբաշխությունն անցնում է մայիսի 28-ին՝ Առաջին հանրապետության օրը և «խորհրդանշում է հայ ժողովրդի տոկունությունը»: Հավակնորդները 5-ն են՝ Ֆարթուն Ադան և Իլվադ Էլմանը, Ջամիլա Աֆղանին, Մուհամադ Դարվիշը, Դենիս Մուկվեգեն և Թոմ Քաթինա: Արարողությանը ներկա են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ հետ, հիմնադրամի համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանը, Նուբար Աֆեյանը, մշակույթի և սպորտի հայտնի գործիչներ, այդ թվում Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Հենրիխ Մխիթարյանը: «Ավրորա» նախաձեռնության առաջին մրցանակակիր Մարգերիտ Բարանկիցեն իր ողջույնի խոսքում հայտարարել է, որ նախաձեռնությունն օգնել է իր հայրենի բնակավայրին վերածնվել. «Պատկերացրեք, թե ինչպես է «Ավրորան» ազդում Բուրունդիի փախստականների վրա; «Ավրորան» ցույց է տալիս, որ մենք կարող ենք երազել, կարող ենք վերածնվել: Շատ երեխաներ այժմ կարողանում են դպրոց հաճախել: Ես կոչ եմ անում բոլորին միանալ «Ավրորայինն», Ռուբեն Վարդանյանին, Նուբար Աֆեյանին», -ասել է Բարանկիցեն: Արարողության մեկնարկից առաջ PanARMENIAN.Net ի հետ զրույցում հայտնի շախմատիստ Լևոն Արոնյանն ասել է, որ ևս ողջունում է նախաձեռնությունը: «Սա գերազանց միջոց է շնորհակալություն հայտնելու նրանց, ով փրկել է հայերին Ցեղասպանության ժամանակ»,-ասել է Արոնյանը: Հաղթողի անունը հայտնի կդառնա արարողության ավարտին: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |