Թոմ Քաթինան` «Ավրորայի հերոս»

Թոմ Քաթինան` «Ավրորայի հերոս»

PanARMENIAN.Net - Ամերիկացի բժիշկ, Նուբիական լեռներում կամավորական գործունեություն իրականացնող Թոմ Քաթինան մայիսի 28-ին արժանացել է «Ավրորա» մարդասիրական մրցանակին:

Կաթոլիկ միսիոները Նուբայի լեռներում «Գթության մայր» հիվանդանոցի վիրաբույժն է։ Քաթինան տարիներ շարունակ Սուդանի պատերազմական Նուբա լեռներում միակ վիրաբույժն է։ Նա իրականացնում է տարեկան 1000 վիրահատություն և ընդունում է օրական ավելի քան 400 հիվանդի:

Թոմ Քաթինան ստանալու է 100.000 դոլարի պարգևը և նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն՝ 1.000.000 դոլարի դրամաշնորհի արժանացնելու իր ընտրած կազմակերպություններին։ Բժիշկ Քաթինան մրցանակը փոխանցելու է հետեւյալ երեք կազմակերպությանը․ Աֆրիկյան առաքելության առողջապահական հիմնադրամ (AMHF), ԱՄՆ, Կաթոլիկ առողջապահական առաքելության խորհուրդ (CMMB), ԱՄՆ, Aktion Canchanabury, Գերմանիա։

Մրցանակը Երևանում կայացած պաշտոնական արարողության ժամանակ նրան է հանձնել աշխարհահռչակ երգիչ Շարլ Ազնավուրը:

Բացի Քաթինայից, մրցանակի հավակնորդների թվում էին նաև.

Ֆարթուն Ադան և Իլվադ Էլման՝ մայր և դուստր Սոմալիից, մարդու իրավունքների և խաղաղության համար են պայքարում՝ զբաղվելով երեխա զինվորականների վերականգնողական գործով:

Ջամիլա Աֆղանին Աֆղանստանից, ով զբաղվում է աղջիկ երեխաների կրթության իրավունքի պաշտպանությամբ: Նա «Նուռ» կրթական և հնարավորությունների ընդլայնման կազմակերպության ղեկավար է, իր նախագծերում ներգրավում է նաև մահմեդական առաջնորդներին:

Մուհամադ Դարվիշը` դաշտային հիվանդանոցի բժիշկ 26-ամյա Սիրիայի Մադայա քաղաքում, որը Սիրիայում օգնություն է տրամադրում պատերազմից տուժածներին։ Բժշկական ծառայություններ է տրամադրում ու խնամում հիվանդներին՝ կատարելով վիրահատություններ և գրանցելով մանրամասն տեղեկատվություն նրանց առողջական վիճակի մասին, որոնցից շատերը շարունակվող բռնությունից տուժած երեխաներ են: Այսպիսով, նա միջազգային համայնքի ուշադրությունն է հրավիրում պաշարման մեջ գտնվող քաղաքի վրա:

Դենիս Մուկվեգեն, ով օգնում է պատերազմի ժամանակ բռնաբարության ենթարկված կանանց։ Նա գինեկելոգ-վիրաբույժ է և Փանզի հիվանդանոցի հիմնադիր (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն):

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---