«Ծառուկյան» դաշինքից 3 պատգամավորի լիազորությունները դադարեցվել են29 մայիսի 2017 - 16:48 AMT PanARMENIAN.Net - «Ծառուկյան» դաշինքից ընտրված պատգամավորներ Հարություն Ղարագյոզյանի, Արտյոմ Ծառուկյանի, Խաչիկ Մանուկյանի լիազորությունները դադարեցվել են մայիսի 29-ին: Նրանց փոխարինողների անունները դեռևս հայտնի չեն: Մայիսի 19-ին ԱԺ 6-րդ գումարման նիստին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարել է, որ «Ծառուկյան» դաշինքից ընտրված պատգամավորներ Հարություն Ղարագյոզյանը, Արտյոմ Ծառուկյանը, Խաչիկ Մանուկյանը հրաժարականի դիմում էին ներկայացրել։ Մայիսի 2-ին մի քանի տասնյակ ընտրված պատգամավոր, 9-ը՝ ՀՀԿ-ից, 3-ը՝ ՀՅԴ-ից, 23-ը՝ «Ծառուկյան» դաշինքից, հրաժարվել են մանդատներից: Համապատասխան ցանկը հրապարակել է ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը: Այնուհետև,Դիմումը ներկայացրածներից Սերգեյ Բագրատյանն ասել է, որ տեղյակ չէր իր անունից դիմում ներկայացնելու մասին, փորձել է շփվել Գագիկ Ծառուկյանի հետ, սակայն չի կարողացել: «Ծառուկյան» դաշինքից մեկ այլ պատգամավոր ընտրված Նապոլեոն Ազիզյանը հայտարարել էր, որ անձամբ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել և չի պատկերացնում՝ իր անունն ինչպես կարող էր հայտնվել պատգամավորական մանդատներից հրաժարված անձանց ցանկում։ «Ծառուկյան» դաշինքից ԱԺ պատգամավոր ընտրված 12 անձ դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ խնդրելով չեղյալ համարել ինքնաբացարկի դիմումը:Նրանք տեղեկացրել են, որ չեն հրաժարվում պատգամավորի մանդատը ստանալուց: Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում բավարարվել է «Ծառուկյան» դաշինքի պատգամավորական թեկնածուների կողմից ներկայացված՝ ինքնաբացարկի չեղարկման պահանջով 8 դիմում: Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |