ՀՀ լողորդները նվաճել են Վրաստանի բաց առաջնության մեդալների մոտ 70%-ը![]() 29 մայիսի 2017 - 18:29 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի լողի մինչև 14 տարեկանների հավաքականը գերազանց է հանդես եկել Թբիլիսիում մայիսի 27-28-ին անկացված Վրաստանի լողի բաց առաջնությունում, որին ընդհանուր առմամբ մասնակցել է 110 մարզիկ: Չնայած Հայաստանը մրցավայր ժամանել էր 16 լողորդով, սակայն նվաճել է խաղարկվող մեդալների մոտ 70 տոկոսը՝ 32 ոսկե, 10 արծաթե և 10 բրոնզե, հայտնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն: Լողի հայկական դաշնության գլխավոր քարտուղար Ռաֆայել Վասիլյանը հայտնել է, որ բոլոր մեդալակիրներին թվարկելը շատ ժամանակ կխլի և նշել է միայն նրանց անունները, որոնք առավել հաջող են հանդես եկել: Տղաներ. Միխաիլ Շախնազարով և Տարոն Սքիզաս՝ 6-ական ոսկե մեդալ: Աղջիկներ. Եվա Կարապետյան՝ 5 ոսկի, 1 արծաթ, Լուսինե Վասիլյան՝ 3 ոսկի, 2 արծաթ, Սյուզաննա Գրիգորյան՝ 3 ոսկի,1 արծաթ: Լողի Հայաստանի հավաքականների համալրումը կատարվել է ապրիլին անցկացված Հայաստանի առաջնության արդյունքներով: Հուլիսի 16-ից 30-ն անցկացվելիք ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացված է լինելու չորս լողորդով: Կարդացեք նաև՝ Հայ աթլետները՝ Վրաստանի բաց առաջնության չեմպիոններ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |