Գերմանիան որոշում է՝ հանել իր զինվորներին Ինջիրլիքի ռազմաբազայից, թե՝ ոչ30 մայիսի 2017 - 09:14 AMT PanARMENIAN.Net - Առաջիկա 2 շաբաթվա ընթացքում Գերմանիան որոշում կկայացնի, թե արդյոք Թուրքիայի Ինջրիլիք ռազմաբազայում ծառայություն իրականացնող գերմանացի զինվորները կհեռանան այնտեղից: Այդ մասին CNNTürk-ի հետ զրույցում հայտնել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության մի պաշտոնյա, որը, սակայն չի հրապարակել իր անունը: «Թուրքական կողմի հետ Ինջիրլիքի հարցում բանակցությունները շարունակում ենք, փորձելու ենք մինչև հունիսի կեսերը հասնել որևէ լուծման»,- ասել է պաշտոնյան, գրում է Ermenihaber.am-ը: Երբ Թուրքիայի իշխանությունները թույլ չտվեցին Գերմանիայի պատգամավորներին հանդիպել Ինջիրլիքի գերմանացի զինվորների հետ, օրակարգ եկավ ռազմաբազայից նրանց դուրսբերման հարցը:Գերմանացի մի շարք պաշտոնյաներ, այդ թվում և կանցլեր Անգելա Մերկելը հայտարարեց, որ գերմանացի զինվորների համար այլընտրանքային տարբերակ կարող է հանդիսանալ Հորդանանի ռազմաբազան: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական գործակցության մասով պայմանավորվածություններ կան ՊՆ էին այցելել չեխական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ Ըստ ԱԺԲ–ի՝ իրենց անդամներին բռնության են ենթարկել․ 96 բերման ենթարկված կա Նա ասել է, որ որ ոստիկանության բաժանմունքներում իրենց անդամները «ծեծի են ենթարկվել», կան տուժածներ Լեմկինի ինստիտուտի տնօրեն․ Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Նրա հոդվածը հրապարակվել է Newsweek պարբերականում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի համատեքստում Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին |