ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կայցելի ՀՀ

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կայցելի ՀՀ

PanARMENIAN.Net - Մայիսի 30-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան կայցելի Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը:

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին կընդունի Հանրապետության նախագահը։

Մայիսի 30-ին կկայանան Հայաստանի արտաքին գործերի նախարարի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի բանակցությունները և համատեղ մամուլի ասուլիսը:

2017-ի մայիսին ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը հայտարարել է, որ կազմակերպությունը սկսում է Երևանում ԵԱՀԿ գրասենյակի փակման գործընթացը, քանի որ գրասենյակի գործունեությունը շարունակելու շուրջ այդպես էլ կոնսենսուս ձեռք չբերվեց:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---