Միջազգային տիեզերական կայանի մակերեսին կենսունակ մանրէներ են հայտնաբերվել![]() 30 մայիսի 2017 - 13:13 AMT PanARMENIAN.Net - Միջազգային տիեզերական կայանի մակերեսին կենսունակ մանրէների սպոռներ են հայտնաբերվել, որոնք կարող են ապրել տիեզերքում: Այդ մասին հայտարարել են «Ռոսկոսմոսի» ներկայացուցիչները: Ռուս տիեզերագնացները, բաց տիեզերք դուրս գալիս, տիեզերական փոշու նմուշներ են հավաքել կայանի մակերեսից: Դա արվել է «Թեստ» տիեզերական էքսպերիմենտի շրջանակում: Այն շարունակվել է 2010-2016թթ.: Ինչպես ցույց տվեցին հետազոտությունները, նմուշներում առկա էին տիպիկ ցամաքային և ծովային մանրէներ ներկայացուցիչներ, գրում է «Արգումենտի ի ֆակտի» պարբերականը: Ստացված տվյալների հիման վրա «Ռոսկոսմոսի» գիտական ինստիտուտի և ՌԴ մյուս առաջատար գիտական հաստատությունների մասնագետներն առաջարկում են բարձրացնել երկրի կենսոլորտի վերին շեմը: Այժմ այն սահմանված է 20 կմ բարձրության վրա: Առաջարկվում է ավելացնել այն մինչև 400 կմ: Ըստ գիտնականների, Միջազգային տիեզերական կայանի մակերեսին միկրոօրգանիզմները հայտնվել են այսպես կոչված «իոնոոլորտային վերելակի» շնորհիվ: Այդ մեխանիզմը տրոպոոլորտային (ներքնոլորտի) աերոզոլը երկրի մակերեսից հասցնում է վերին իոնային ոլորտ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |