Կուբանի թանգարանը ներկայացնում է հայկական գինեգործության պատմությունը

Կուբանի թանգարանը ներկայացնում է հայկական գինեգործության պատմությունը

PanARMENIAN.Net - ՌԴ Կուբանում թանգարան է բացվել, որտեղ կարելի է ծանոթանալ Հայաստանում գինեգործության զարգացման պատմությունը, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը:

Նշվում է, որ թանգարանի ցուցանմուշները պատմում են ոչ միայն գինեգործության պատմությունը, այլ նաև ներկայացնում են գինու պատրաստման տեխնոլոգիան:

Թանգարանը գտնվում է Աբրաու-Դյուրսոում և կոչվում է «Գովք գինուն դարերի խորքից»:

«Ցուցանմուշների թվում կան մակետներ, անտիկ դարաշրջանի իրեր: Կիրառվում են նաև ժամանակակից մուլտիմեդիային տեխնոլոգիաներ՝ բացահայտելով գինեգործության լայն աշխարհագրությունը՝ Սև ծովի մերձափնյա տարածքներից մինչև Եգիպտոս, Հայաստան, Վրաստան, Հունաստան», -ասվում է հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---