Մայիսի 30-ին ՊԲ ուղղություններից մեկում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող Ալիկ Սմբատի Ավանեսյանը: Այս մասին լրագրողներին հայտնել է ՀՀ ԶՈՒ բուժծառայության վարչության պետ Կամավոր Խաչատրյանը:
«Զինծառայողի վիճակը ծանր է: Նա ստացել է աջ ազդրի հրազենային միջանցիկ վիրավորում, գտնվում է Ստեփանակերտի զինհոսպիտալում և նրան դեռևս հնարավոր չէ տեղափոխել Երևան», - ասել է Խաչատրյանը՝ նշելով, որ վիճակը կայունացնելուց հետո կքննարկվի տեղափոխման հարցը, գրում է Aysor.am-ը:
Մայիսի 20-ին՝ ժամը 07:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնված Կարեն Սարիբեկի Դանիելյանը:
Մայիսի 26-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Արմեն Ռաֆիկի Հարությունյանը (ծնվ. 1996թ.):