ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հրամանագիր է ստորագրել, որով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ է նշանակվել Գագիկ Գրիգորյանը:
Ավելի վաղ, ՀՀ վարչապետի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից ազատվել էր Արթուր Առաքելյանը:
Գագիկ Գրիգորյանը պետակա գործիչ է: Ծնվել է 1956-ին Երևանում:1974-1979 թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝ «վարկ» մասնագիտությամբ, տնտեսագետի որակավորմամբ։ 1998-2000 թթ. - ՀՀ տրանսպորտի նախարարության արտաքին կապերի վարչության պետի տեղակալ։ 2000-2002 թթ. - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության արտաքին կապերի վարչության պետ։
2002-2012 թթ. - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և ծրագրերի վարչության պետ։ 2012-2013 թթ. - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար։ 2013 թ. հուլիսի 25-ին ՀՀ կառավարության որոշմամբ նշանակվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար։