26 նոյեմբերի 2007 - 17:21 AMT
106-րդ բանաձեւն ի ցույց դրեց ԱՄՆ օրենսդիր եւ գործադիր իշխանությունների միջեւ առկա տարաձայնությունները
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 106-րդ բանաձեւը Հայոց ցեղասպանության մասին ի ցույց դրեց ԱՄՆ օրենսդիր եւ գործադիր իշխանությունների միջեւ առկա տարաձայնությունները: Այդ մասին «Երեւան-Մոսկվա» հեռուստակամուրջի ժամանակ հայտարարել է Ռազմավարական գնահատականների ինստիտուտի նախագահ Ալեքսանդր Կոնովալովը: Նրա խոսքերով, 106-րդ բանաձեւը կարող էր ընդունվել: «Դա եզակի դեպք էր, սակայն նախագահ Բուշի վարչակազմը զանգվածային հարձակում սկսեց, հակահայկական դիրքորոշում որդեգրելով: Արդյունքում Թուրքիան եզակի հնարավորություն ստացավ ԱՄՆ-ի վրա ճնշում գործադրելու համար, ինչից էլ նա հաջողությամբ օգտվում է: Սակայն ես կարծում եմ, որ ԱՄՆ-ի հայ համայնքը շատ հզոր կազմակերպություն է եւ կհասնի իր ուզածին»,-ընդգծել է Կոնովալովը: Ըստ ռուս փորձագետի, ԱՄՆ-ի ազգային շահը ներկայումս «իրաքյան» թակարդից դուրս գալն է: