Ներկայիս Թուրքիան ոչ մի շանս չի թողնում Հայոց ցեղասպանության ճանաչման համար26 նոյեմբերի 2007 - 18:20 AMT PanARMENIAN.Net - Ներկայիս Թուրքիան ոչ մի շանս չի թողնում Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Այդ մասին «Երեւան-Մոսկվա» հեռուստակամուրջի ժամանակ հայտարարել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: «Մենք գործ ունենք երիտթուրքերի եւ Քեմալ Աթաթուրքի ժառանգության հետ: Այժմյան Թուրքիան պետական մակարդակով զբաղվում է պատմության զեղծարարությամբ, առասպելներ հորինելով: Ցանկացած փոփոխություն հղի է ծայրահեղ հետեւանքներով»,-նշել է Դեմոյանը: Նա նաեւ ընդգծել է, որ նման ոճրագործությունը հատուցում է ենթադրում: «Սակայն Թուրքիան պատրաստ չէ դրան, քանի որ Հայոց ցեղասպանության ճանաչումը ճգնաժամի եզրին կկանգնեցնի երկիրը: Ինչ վերաբերում է այն պնդմանը, թե այդ հարցով պետք է պատմաբանները զբաղվեն, ապա ես կարող եմ ամբողջ պատասխանատվությամբ հայտարարել, որ պատմաբանները, սոցիոլոգները, հոգեբանները վաղուց են ապացուցել, որ Հայոց ցեղասպանությունը եղելություն է: Ընդ որում ապացուցել են հենց թուրքական աղբյուրների հիման վրա: Մինչ այժմ փաստաթղթերի հսկայական շերտ հրապարակված չէ: Ես կցանկանայի ընդգծել, որ ոչնչացման են ենթարկվել ոչ միայն հայերը, այլ նաեւ հույներն ու ասորիները»,-ասել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |