ԿԽՄԿ-ն հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը![]() 3 հունիսի 2017 - 10:31 AMT PanARMENIAN.Net - ԿԽՄԿ-ն հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Ստեփանակերտի գրասենյակում տեղյակ չեն, թե ինչ հիմնավորմամբ է Ադրբեջանի Ընտանիքի, կանանց և երեխաների խնդիրներով զբաղվող պետական հանձնաժողովի նախագահ Հիջրան Հուսեյնովան հայտարարել, թե իբր27 ադրբեջանցի երեխա դեռևս գտնվում է գերության մեջ, հայտնում է Արցախպրեսը։ ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի առաքելության տեղեկատվության բաժնի աշխատակից Էթերի Մուսայելյանն ասել է, որ իրենք չեն տիրապետում նման տեղեկության: «Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Ստեփանակերտի գրասենյակն ընդհանրապես ադրբեջանցի երեխաների գերության մասին տեղեկությունների չի տիրապետում»,- ասել է Մուսայելյանը: Հիջրան Հուսեյնովան այդ հայտարարությունն արել է հունիսի 1-ին Ադրբեջանում կայացած ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) սոցիալական հարցերի, առողջապահությանև կայուն զարգացման հանձնաժողովի նիստի ժամանակ իր ունեցած ելույթում։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |