ՄԱԿ ԱԽ-ն ընդլայնել է ԿԺԴՀ դեմ պատժամիջոցները![]() 3 հունիսի 2017 - 10:49 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ Անվտանգության խորհուրդն ընդլայնել է ԿԺԴՀ դեմ պատժամիջոցների ցանկը: ԱՄՆ նախապատրաստած համապատախան բանաձևն ընդունվել է միաձայն: Փաստաթղթում ընդգրկված են մի շարք կազմակերպություններ և մասնավոր անձինք, որոնք, ըստ փաստաթղթի հեղինակների, մեղսակից են արտերկրում ի շահ Հյուսիսային Կորեայի գործունեությանը: Ուղևորությունների արգելքն ու ակտիվների սառեցումը կվերաբերի 14 ընկերության և 14 մասնավոր անձի: Ցուցակը համալրվել է ԿԺԴՀ ռազմավարական հրթիռային զորքերով, որոնք ղեկավարում են Հյուսիսային Կորեայի բալիստիկ հրթիռների բոլոր ծրագրերն ու, ըստ փաստաթղթի հեղինակների, պատասխանատու են «Սկադ» և «Նոդոն» հրթիռների արձակման համար: Ընդգրկվել են նաև բանկեր և առևտրային կազմակերպություններ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Վերջին շրջանում Փհենյանը ակտիվ հրթիռային փորձարկումներ է իրականացնում: Վերջին այդպիսի գործողությունն իրականացվել է մայիսի 29-ին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |