Արցախում ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվն աճում է![]() 5 հունիսի 2017 - 13:48 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի քաղաքացիները կարողանում են Հայաստան այցելել իրենց ներքին անձնագրերով, և այդ հանգամանքն ավելացրել է նաև Արցախ այցելող ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվը: Այդ մասին Ստեփանակերտում լրագրողներին է հայտարարել Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը։ Վարչապետի խոսքով` եթե 2016-ին զբոսաշրջային ակտիվության անկում էր գրանցվել, ապա այս տարի աճ է արձանագրվել։ «ՀՀ կառավարությունը մի շարք քայլեր է ձեռնարկել զբոսաշրջության զարգացման համար, այդ թվում վիզային արտոնություններ է տրամադրել Հայաստան այցելող ՌԴ քաղաքացիների համար։ Այդ քայլն, անկասկած, դրական ազդեցություն է ունեցել»,-ասել է Հարությունյանը, հայտնում է Sputnik-Արմենիան։ Նրա խոսքով` զբոսաշրջությունն այն ոլորտներից է, որտեղ մարդիկ պատրաստ են ներդրումներ անել։ Հարությունյանը նշել է, որ կառավարությունը շարունակում է աշխատել նաև տնտեսության մյուս ոլորտները զարգացնելու ուղղությամբ։ Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանն 2017-ին ակնկալում է երկնիշ տնտսեական աճի ցուցանիշ ունենալ: Այս մասին նա ասել է լրագրողների հետ հանդիպմանը՝ հավելելով, որ, չնայած ապրիլյան պատերազմին, ԼՂՀ-ում 2016 թվականին գրանցվել է ավելի քան 9% տնտեսական աճ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |