Թուրքիայում ուղղաթիռի վթարից զոհված գեներալը ժամանակին Ղարաբաղի դեմ է կռվել

Թուրքիայում ուղղաթիռի վթարից զոհված գեներալը ժամանակին Ղարաբաղի դեմ է կռվել

PanARMENIAN.Net - Թուրքական բանակի գեներալ-մայոր Այդողան Այդինը, որը մի քանի օր առաջ մահացել է Թուրքիայի հարավ-արևելքի Շըրնաք գավառում ռազմական ուղղաթիռի վթարի հետևանքով, ժամանակին կռվել է Ղարաբաղում Ադրբեջանի կողմից: Այդ է վկայում ODA TV լուսանկարը:

Լուսանկարն արվել է 1992-ին, ղարաբաղյան պատերազմի ժամանակ, որին պատկերված է պաշտոնաթող գեներալ-մայոր, Թուրքիայի ազգայնական շարժումից ընտրված նախկին պատգամավոր Էնգին Ալանը:

Մայիսի 31-ին Թուրքիայի Գլխավոր շտաբը հաստատեց 13 զինծառայողի մահվան փաստը Շըրնաք գավառում ուղղաթիռի վթարի հետևանքով: Զոհվածների թվում կա գեներալ, 2 գնդապետ և միջին օղակի 4 սպա:

Ըստ թուրքական ռազմական գերատեսչության հաղորդագրության, մայիսի 31-ին ժամը 20:55-ին թռիչքի պահին ուղղաթիռը բախվել է էլեկտրահաղորդիչ գծերին: Վթարվել է Сougar AS 532 տիպի ուղղաթիռը, որը 13 զինվորականի էր տեղափոխում: Բոլորը զոհվել են:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---