Apple-ը ներկայացրել է iOS 11-ը![]() 6 հունիսի 2017 - 11:38 AMT PanARMENIAN.Net - WWDC 2017 (Apple Worldwide Developers Conference) մշակողների կոնֆերանսին, որը հունիսի 5-9-ը անցել է Սան Խոսեում, Apple-ը ներկայացրել է բջջային հարթակի հերթական տարբերակը՝ iOS 11-ը: Այս մեծ թարմացումը ներառում է բազում նորարություններ և բարեփոխումներ: Օրինակ, Messages բովանդակությունն այժմ սինխրոնիզացվում է iCloud-ի միջոցով, այսինքն բոլոր սարքերի վրա բոլոր հաղորդագրություններն ակտուալ կլինեն: Apple Pay վճարային ծառայությունը սովորել է գումարներ փոխանցել օգտատերից օգտատերի iMessage-ի միջոցով և Touch ID-ի աուտենտիֆիկացիայով: Siri ձայնային օգնականի շնորհիվ հնարավոր կլինի անգլերեն բառերն ու բառակապակցությունները թարգմանել չինարեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն ու իսպաներեն: Շատ ուշադրություն կդարձվի բովանդակային ուսուցմանը, այնպիսի հնարավորություններով, ինչպիսիք են Google Assistant-ը: Վերամշակված Control Center-ը՝ կառավարման վահանակը, թույլ է տալիս հավաքել հաճախ կիրառվող տարրերը մեկ էջի վրա, առանց էկրանը թերթելու հնարավորության: Արգելափակման էկրանն ու իրազեկման կենտրոնն ունիֆիկացվել են, դեպի վեր կամ վար էջերի թերթումը թույլ է տալիս արագ անցնել մեկից մյուսին, գրում է Ferra.ru-ն: Բարելավումներ են հայտնվել նաև Photos էջում, ներառյալ Boomerang-ի և Instagram-ի ոճերը: Քարտեզներում հայտնվել է ավելի մանրակրկիտ նավիգացիա, ներառված են առևտրի կենտրոններ և օդանավակայաններ: Տուն հավելվածն ավելի շատ աքսեսուարներ կունենա, այդ թվում AirPlay 2 դինամիկներ, տնային սարքերի գործարկման նոր եղանակներ, իսկ AirPlay 2-ը՝ աուդիոյի բազմասենյականոց ռեժիմ: Դինամիկներով կարելի է կառավարել Կառավարման կետից, Տուն հավելվածի կամ Siri-ի միջոցով: Նոր գործառույթ է նաև «Չանհանգստացնել» գործառույթը վարորդների համար, որը թույլ է տալիս ուշադիր լինել ճանապարհին, նաև նոր հնարավորություններ համալրված իրականությամբ հավելվածներ ստեղծելու համար: iPad-ի վրա iOS 11-ը ներառում է ավելի հզոր բազմաֆունկցիոնալ գործառույթներ, ներառյալ Dock, ֆայլեր հավելվածը և այլն: iOS 11-ի նախնական տարբերակը մշակողների համար արդեն մատչելի է iOS Developer Program ծրագրի մասնակիցների համար, իսկ հրապարակային բետա-տարբերակը կհայտնվի արդեն այս ամսում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |