Ավելի քան 130 իմամ հրաժարվել է հոգեհանգստի կարգ կատարել Լոնդոնի ահաբեկիչների համար![]() 6 հունիսի 2017 - 14:07 AMT PanARMENIAN.Net - Ավելի քան 130 իմամ հրաժարվել է հոգեհանգստի կարգ կատարել Լոնդոնի ահաբեկիչների համար: «Մենք չենք կարդա ավանդական հոգեհանգստյան աղոթքները հանցագործների համար և կոչ ենք անում մեր եղբայրներին ու կրոնական առաջնորդներին զրկել նրանց այդ պատվից: Նրանց չարդարացված գործողությունները հակասում են իսլամի ուսմունքին»,-ասվում է իսլամիստ գործիչների հայտարարության մեջ, գտրում է «Ինտերֆաքսը» The Guardian-ի վրա հղումով: Նրանք հայտարարել են, որ «շոկ և նողկանք են զգում սառնսաիրտ մարդասպանների հանդեպ»: Իր հերթին Բրիտանիայի Մահմեդական խորհրդի գլխավոր քարտուղար Հարուն Հանը հայտարարել է, որ իսլամական ուման պատրաստ է աջակցել իշխանություններին՝ երկիրն առավել անվտանգ դարձնելու գործում: Հունիսի 3-ի երեկոյան Լոնդոնում կամրջի վրա միկրոավտոբուսը քշել է բազմության վրա, որից հետո մեքենայից դուրս է եկել 3 հոգի և դանակներով հարձակվել մարդկանց վրա։Ահաբեկչության հետևանքով զոհվել է 7 մարդ, 48-ը տուժել են՝ ստանալով տարբեր աստիճանի վնասվածքներ:Բրիտանական ոստիկանությունը հունիսի 5-ին հայտնել է Լոնդոնում ահաբեկչությունների գործով ձերբակալությունների մասին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |